Գաբրիելը Թիլերսոնին նախազգուշացրել Է ՌԴ-ի հետ հարաբերություններում «սառցային շրջանի» մասին
https://parstoday.ir/hy/news/world-i71057-Գաբրիելը_Թիլերսոնին_նախազգուշացրել_Է_ՌԴ_ի_հետ_հարաբերություններում_սառցային_շրջանի_մասին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն օգոստոսի 29-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ կայացած բանակցություններում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին նախազգուշացրել Է Մոսկվայի հետ հարաբերություններում քաղաքականության խստացման կործանարարության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2017 09:12 Asia/Tehran
  • Գաբրիելը Թիլերսոնին նախազգուշացրել Է ՌԴ-ի հետ հարաբերություններում «սառցային շրջանի» մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն օգոստոսի 29-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ կայացած բանակցություններում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին նախազգուշացրել Է Մոսկվայի հետ հարաբերություններում քաղաքականության խստացման կործանարարության մասին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը: «Մենք՝ եվրոպացիներս, անհանգստացած ենք Եվրոպայի համար նման քայլի (ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանման) անկանխատեսելի հետեւանքներից: Մենք չենք ցանկանում լիովին վերացնել մեր գործարար կապերը Ռուսաստանի հետ, հատկապես Էներգետիկայի ոլորտում»,- ասել Է Գաբրիելը: Նա անհանգստություն Է հայտնել այն բանի պատճառով, որ նոր պատժամիջոցները «կհանգեցնեն սառցային շրջանի ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ ՌԴ-ի հարաբերություններում»: Գաբրիելը նշել Է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների բարելավման համար ելակետ կարող Է դառնալ երկրաժամկետ հրադադարն Ուկրաինայի արեւելքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am