Օգոստոս 30, 2017 14:44 Asia/Tehran
  • Հս. Կորեաn բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացնել Խաղաղ օվկիանոսում

Հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթն իր կայքում հրապարակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարները, որոնցում նա պատկերված է բալիստիկ հրթիռի արձակմանը հետևելիս։ Լուսանկարներում երևում են նաև հրթիռի արձակմանը հետևող երկրի ռազմական ղեկավարության ներկայացուցիչները։

Լուսանկարներից կարելի է դատել, որ Հս. Կորեայի ղեկավարը գոհ է բալիստիկ հրթիռի արձակումից։


Ավելի վաղ Yonhap գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է ավելի շատ բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնել Խաղաղ օվկիանոսում։ Գործակալության տվյալներով՝ Կիմ Չեն Ընն անձամբ է ներկա գտնվել Ճապոնիայի տարածքի վրայով լույս երեքշաբթի «Հվասոն-12» բալիստիկ հրթիռների փորձարկմանը:


«Իրականությանը մոտեցված բալիստիկ հրթիռի ներկայիս փորձնական արձակումը Խաղաղ օվկիանոսում մեր բանակի առաջին ռազմա-մարտավարական քայլն է դարձել և Գուամի վրա հարձակման նախերգանքը»,- ասել է Կիմ Չեն Ընը:


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները և հայտարարել, որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև բոլոր երկրների համար:


Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով:


Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:

tert.am

 

Պիտակ