Լոնդոնը պատրաստվում է Թրամփի այցի դեմ միլիոնանոց ցույցերի
Օգոստոս 30, 2017 19:35 Asia/Tehran
Սոցհարցումները պարզել են, որ նվազագույնը երկու միլիոն բրիտանացիներ պատրաստվում են Լոնդունում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ բողոքի ցույցերին:
Լոնդոնի «Գարդիան» օրաթերթի պատվերով ICM հաստատության կողմից իրականացված հարցումների համաձայն, հարցվողների նվազագույնը երկու միլիոնը նշել է , որ մասնակցելու է Թրամփի այցի դեմ բողոքի ցույցերին:
Հարցվողների 7 տոկոսն ասել է, որ դեռևս չի որոշել մասնակցելու է ցույցերին, թե ոչ:
Բրիտանական աղբյուրների հաղորդմամբ՝ Լոնդոն կատարվելիք Թրամփի այցը կրկին հետաձգվել է: Այն տեղի կունենա 2018 թվականին:
Ավելի քան մեկ միլիոն 858 հազար բրիտանացիներ ստորագրահավաք կազմակերպելով, պահանջել են չեղարկել Թրամփի այցը Լոնդոն:
Պիտակ