Լոնդոնը պատրաստվում է Թրամփի այցի դեմ միլիոնանոց ցույցերի
https://parstoday.ir/hy/news/world-i71081-Լոնդոնը_պատրաստվում_է_Թրամփի_այցի_դեմ_միլիոնանոց_ցույցերի
Սոցհարցումները պարզել են, որ նվազագույնը երկու միլիոն բրիտանացիներ պատրաստվում են Լոնդունում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ բողոքի ցույցերին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 30, 2017 19:35 Asia/Tehran
  • Լոնդոնը պատրաստվում է Թրամփի այցի դեմ միլիոնանոց ցույցերի

Սոցհարցումները պարզել են, որ նվազագույնը երկու միլիոն բրիտանացիներ պատրաստվում են Լոնդունում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ բողոքի ցույցերին:

Լոնդոնի «Գարդիան» օրաթերթի պատվերով ICM հաստատության կողմից իրականացված հարցումների համաձայն, հարցվողների նվազագույնը երկու միլիոնը նշել է , որ մասնակցելու է Թրամփի այցի դեմ բողոքի ցույցերին:

Հարցվողների 7 տոկոսն ասել է, որ դեռևս չի որոշել մասնակցելու է ցույցերին, թե ոչ:

Բրիտանական աղբյուրների հաղորդմամբ՝ Լոնդոն կատարվելիք Թրամփի այցը կրկին հետաձգվել է: Այն տեղի կունենա 2018 թվականին:

Ավելի քան մեկ միլիոն 858 հազար բրիտանացիներ ստորագրահավաք կազմակերպելով, պահանջել են չեղարկել Թրամփի այցը Լոնդոն: