Բրազիլիայի դատարանն արգելել է Ամազոնի բնական հարստությունների մշակումը
https://parstoday.ir/hy/news/world-i71098-Բրազիլիայի_դատարանն_արգելել_է_Ամազոնի_բնական_հարստությունների_մշակումը
Բրազիլիայի դատարանն արգելել է Ամազոնի բնական հարստությունների մշակումը, հայտնում է Reuters-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2017 10:11 Asia/Tehran
  • Բրազիլիայի դատարանն արգելել է Ամազոնի բնական հարստությունների մշակումը

Բրազիլիայի դատարանն արգելել է Ամազոնի բնական հարստությունների մշակումը, հայտնում է Reuters-ը:

Դաշնային դատավոր Ռոլանդո Վալկիր Սպանիոլոն արգելափակել է երկրի նախագահ Միշել Տեմերի որոշումը, որը մինչ այս թույլ էր տվել Ամազոնի հյուսիսում օգտակար հանածոների արդյունահանումը: Դատավորի կարծիքով՝ սահմանադրությամբ նման որոշում կարող է ընդունել միայն երկրի Կոնգրեսը: Գլխավոր դատախազաությունն արդեն հայտարարել է, որ որոշումը կբողոքարկի:

Օգոստոսի 24-ին Միշել Տեմերը հրաման է ստորագրել, որի համաձայն օգտակար համածոների մշակումը թույլատրվում էր Ամազոնի անտառների հատուկ պահպանվող գոտիներում՝ RENCA: Նախնական գնահատականներով՝ այնտեղ վիթխարի քանակությամբ պղնձի պաշարներ կան: Նախագահի մտահղացմամբ՝ դա զարկ կտար երկրի տնտեսությանը եւ մեծ թվով աշխատատեղեր կստեղծեր:

Որոշումը ակտիվիստների, քաղաքական գործիչների եւ բնապահպանների զանգվածային բողոքներ է առաջացրել: 1984 թվականից Ամազոնի անտառները, որոնց մակերեսը հասնում է 46 հազար քառակուսի կիլոմետրի, գտնվում են պետության պաշտպանության ներքո: Այնտեղ արգելված է ցանկացած օգտակար հանածոյի արդյունահանումը:

News.am