Չինաստանը ողջունել է Իրանի և ՄԱԳԱՏԷ համագործակցությունը
Չինաստանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուվա Ժունինգը Պեկինում կայացած մամլո ասոիլիսի ժամանակ անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի կողմից ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության կապակցությամբ վերջերս արած հայտարարությունն ասել է.-«Իրանի և ՄԱԳԱՏԷ միջև կա սերտ համագործակցություն»:
Հուվա Ժունինգը հայտարարել է, որ Չինաստանը կառավարությունը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը և հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը հավատարիմ կմնան համաձայնությանը:
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հստակեցրել է.-«Պեկինը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է անում անկողմնակալ ձևով շարունակել իրականացնել իր պարտականությունները»:
Վերջերս ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն իր զեկույցում հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը: