Չինաստանը ողջունել է Իրանի և ՄԱԳԱՏԷ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i71179-Չինաստանը_ողջունել_է_Իրանի_և_ՄԱԳԱՏԷ_համագործակցությունը
Չինաստանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 07:17 Asia/Tehran
  • Չինաստանը ողջունել է Իրանի և ՄԱԳԱՏԷ  համագործակցությունը

Չինաստանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուվա Ժունինգը Պեկինում կայացած մամլո ասոիլիսի ժամանակ անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի կողմից  ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության կապակցությամբ վերջերս արած հայտարարությունն ասել է.-«Իրանի և ՄԱԳԱՏԷ միջև կա սերտ համագործակցություն»: 

Հուվա Ժունինգը հայտարարել է, որ Չինաստանը կառավարությունը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի  զեկույցը և հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը հավատարիմ կմնան համաձայնությանը: 

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հստակեցրել է.-«Պեկինը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է անում անկողմնակալ ձևով շարունակել իրականացնել իր պարտականությունները»:

Վերջերս ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն իր զեկույցում հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը: