Սյամենում մեկնարկել է BRICS երկրների առաջնորդների գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i71266-Սյամենում_մեկնարկել_է_brics_երկրների_առաջնորդների_գագաթնաժողովը
BRICS երկրների (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան եւ Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) առաջնորդների գագաթնաժողովը երկուշաբթի մեկնարկել է հարավչինական Սյամեն առափնյա քաղաքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2017 06:09 Asia/Tehran
  •  Սյամենում մեկնարկել է BRICS երկրների առաջնորդների գագաթնաժողովը

BRICS երկրների (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան եւ Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) առաջնորդների գագաթնաժողովը երկուշաբթի մեկնարկել է հարավչինական Սյամեն առափնյա քաղաքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

5 երկրների առաջնորդներին Սյամենում դիմավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որից հետո միության անդամ 5 երկրների առաջնորդները ավանդաբար ձեռք ձեռքի բռնած խմբով լուսանկարվել  են պետական դրոշների ֆոնին:

Այնուհետեւ նրանք կմասնակցեն նեղ կազմով նիստին, որի ընթացքում կքննարկեն համաշխարհային տնտեսության, գլոբալ տնտեսական կառավարման, միջազգային եւ տարածաշրջանային հակամարտությունների, ինչպես նաեւ ազգային անվտանգության եւ զարգացման հարցերը: Այս տարի BRICS-ում նախագահող Չինաստանը գագաթնաժողովի նպատակների թվում նշել է փոխշահավետ եւ համընդգրկուն փոխգործակցության ամրապնդումը հանուն աշխարհում խաղաղության պահպանման, համընդհանուր զարգացման առաջընթացը եւ գլոբալ կառավարման բարելավումը:

News.am