ԵՄ-ն զգուշացրել է ահաբեկչական նոր հարձակումներ իրականանալու կապակցությամբ
Անվտանգության հարցերով Եվրահանձնակատար Ջուլիան Քինգը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր հարձակումների հավանականության կապակցությամբ:
Բրյուսելից «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ջուլիան Քինգը զգուշացրել է, որ Իրաքում ու Սիրիայում պարտություն կրած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը իր կապիտալները տեղափոխում է այլ երկրներ:
Քինգը հավելել է.«Կարող է ահաբեկչությունը ֆինանսավորելու նպատակով նոր հոսանք ձևավորվի ,ինչը լուրջ վտանգ է ներկայացնելու»:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը կորցրել է Իրաքում ու Սիրիայում իր վերահսկողության տակ ունեցած տարածքների մեծ մասը:
ՄԱԿ-ը 2017 թվականի օգոստոսին հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը իր կապիտալները դուրս է բերում այդ երկրներից :
Նշենք, որ ԱՄՆ-ն և Եվրոպական պետությունները Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի գլխավոր հովանավորներն են համարվում: