Իսրայելը ջանքեր է գործադրում արգելել Պաղեստինի անդամակցությունը Զբոսաաշրջության համաշխարհային կազմակերպությանը
Սիոնիստական ռեժիմը փորձում է արգելել ՄԱԿ-ի հետ կապված Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Պաղեստինի անդամակցությունը:
Ինչպես հաղորդում է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հղում անելով Ջերուզալեմ Փոստ օրաթերթին, անդրադառնալով Զբոսաաշրջության համաշխարհային կազմակերպությանը Պաղեստինի կողմից ներկայացված անդամակցության դիմումին, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության խոսնակ Էմանուել Նահշունն ասել է.«Իսրայլեը օգտագործելու է բոլոր միջոցները պաղեստինցիների անդամակցությունը արգելելու համար»:
Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Պաղեստին անունով երկիր գոյություն չունի և չի կարող ընդունել նրա անդամակցությունը ՄԱԿ-ում և ցանկացած այլ միջազգային կառույցում»:
Հատկանշական է, որ Նահշունը խոստովանել է.«Եթե Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը ընդունի Պաղեստինի անդամակցությունը, ապա Պաղեստինը երկրորդ անգամ կդառնա միջազգային վավեր կազմակերպության անդամ, քանի որ ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ընդունվել է Պաղեստինի անդամակցությունը»: