Բենինում նախագահական ընտրություններ են
https://parstoday.ir/hy/news/world-i7231-Բենինում_նախագահական_ընտրություններ_են
Աֆրիկյան Բենինում նախագահական ընտրություններ են անցկացվում: Երկրի ղեկավարի պաշտոնին 33 թեկնածու է հավակնում, սակայն քաղաքական փորձագետները կարծում են, որ նրանցից միայն վեցը հաղթանակի իրական հնարավորություններ ունեն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 08, 2016 10:47 Asia/Tehran
  • Բենինում նախագահական ընտրություններ են

Աֆրիկյան Բենինում նախագահական ընտրություններ են անցկացվում: Երկրի ղեկավարի պաշտոնին 33 թեկնածու է հավակնում, սակայն քաղաքական փորձագետները կարծում են, որ նրանցից միայն վեցը հաղթանակի իրական հնարավորություններ ունեն:

Գործող նախագահ Տոմա Բոի Յային, որն ընտրվել է 2006 եւ 2011 թվականներին, ընտրություններին չի մասնակցում, քանի որ երկրի օրենսդրությունն արգելում է առաջադրվել երրորդ անգամ:

Ըստ ՏԱՍՍ-ի, երկրի սահմանադրության համաձայն, Բենինի նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է, զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Նախագահն օրենսդրական նախաձեռնությունների իրավունք ունի, հրամանագրեր է հրապարակում, հաստատում միապալատ խորհրդարանի ընդունած օրինագծերը:

Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով, 10.6 մլն բնակչություն ունեցող Բենինում քվեարկության իրավունք ունի 4.8 մլն քաղաքացի: Քվեարկության առաջին արդյունքները հրապարակվելու են ընտրությունների ավարտից 3 օր անց: