Human Rights Watch կազմակերպությունը կարևորել է Մյանմայի դեմ սպառազինական շրջափակումների կիրառումը
Human Rights Watch կազմակերպությունը պահանջել է ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության պատճառով , արգելել Մյանմայի բանակին զենքի վաճառքը և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ:
Reuters գործակալության հաղորդմամբ, Human Rights Watch կազմակերպությունը երկուշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով, դատապարտել է Մյանմայի կառավարության ոճրագործությունները ՝ միջազգային հանրությունից և տարբեր երկրներից պահանջելով ճնշել Մյանմայի բանակին ՝ այդ երկրում էթնիկ զտումներին վերջ դնելու համար:
Հայտարարված տվյալների համաձայն, օգոստոսի 25-ից Մյանմայի բանակայինների ու ծայրահեղական բուդդիստների հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 6 հազար մուսուլմաններ, ևս 8 հազարը վիրավորվել են:
ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 400 հազար ռոհինգյա մուսուլմաններ հարկադրաբար ապաստանել են Բանգլադեշում: