Ամանոն երրորդ ժամկետով հաստատվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/world-i72379-Ամանոն_երրորդ_ժամկետով_հաստատվեց_ՄԱԳԱՏԷ_ի_գլխավոր_տնօրենի_պաշտոնում
Այսօր Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանում Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում երրորդ քառամյա ժամկետով հաստատվել Է Յուկիա Ամանոյի թեկնածությունը:ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն էր առաջադրել Ամանոյի թեկնածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 15:03 Asia/Tehran
  • Ամանոն երրորդ ժամկետով հաստատվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Այսօր Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանում Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում երրորդ քառամյա ժամկետով հաստատվել Է Յուկիա Ամանոյի թեկնածությունը:ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն էր առաջադրել Ամանոյի թեկնածությունը:

 Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,  Ամանոյի լիազորությունները լրանում են 2017 թվականի նոյեմբերի վերջին, և ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովը այսօր հաստատեց Ամանոյի նշանակումը: 70-ամյա ճապոնացի դիվանագետը դեկտեմբերի 1-ից կշարունակի աշխատանքը գործակալության վարչական ղեկավարի պաշտոնում մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Գլխավոր տնօրենի թեկանածությունը պետք Է հաստատվեր հենց ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովում:

Սեպտեմբերի 18-ին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանի բացման ելույթում , Յուկիա Ամանոն կրկին անգամ ընդգծեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ԻԻՀ պարտավորությունների կատարումը և համառոտ զեկույց ներկայացրեց  գործակալության ծրագրեցի վերաբերյալ: