Բրիտանական սպառազինական ընկերությունները վեց միլիարդ ֆունտ եկամուտ են ձեռք բերել
https://parstoday.ir/hy/news/world-i72423-Բրիտանական_սպառազինական_ընկերությունները_վեց_միլիարդ_ֆունտ_եկամուտ_են_ձեռք_բերել
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական ոտնձգության սկզբից մինչ այսօր բրիտանական սպառազինական ընկերությունները վեց միլիարդ ֆունտ արժողությամբ զենք են վաճառել սաուդյան վարչակազմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 09:13 Asia/Tehran
  • Բրիտանական սպառազինական ընկերությունները վեց միլիարդ ֆունտ եկամուտ են ձեռք բերել

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական ոտնձգության սկզբից մինչ այսօր բրիտանական սպառազինական ընկերությունները վեց միլիարդ ֆունտ արժողությամբ զենք են վաճառել սաուդյան վարչակազմին:

Բրիտանիայում «Աջակցություն ռազմական շրջանների երեխաների նկատմամբ» կենտրոնը այդ երկրի սպառազինական ընկերություններին մեղադրել է արաբական պետություններին զենք վաճառելով անմեղ մանուկների սպանությունից շահ ունենալու մեջ:

Բրիտանիայում «Աջակցություն ռազմական շրջանների երեխաների նկատմամբ» կենտրոնի հումանիտար օգնությունների հարցով խորհրդական՝ Ռոկո Բլումն ասել է.«Տարբեր շրջաններում, այդ թվում Եմենում, Սիրիայում և Իրաքում տիրող հակամարտությունների ժամանակ երեխաներին պաշտպանելու հարցում միջազգային անկարողության թոհուբոհում, Բրիտանիան զենքի առևտրով հարցականի տակ է տարել մարդու իրավունքներն ու միջազգային հեղինակությունը»:

Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը շարունակվում է այն պայմաններում, երբ անցած տարի, այդ երկիրը հայտնվել էր մանուկների իրավունքները ոտնահարող պետությունների ՄԱԿ-ի սև ցուցակում, սակայն Ռիադի բողոքի արդյունքում, այդ երկրի անունը ջնջվեց այդ ցուցակից: