«Զաման» թերթի գերմանաբնակ թղթակիցները առանձին համար են հրատարակել
Այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հսկողություն են սահմանել ընդդիմադիր «Զաման» թերթի խմբագրության նկատմամբ, թերթի գերմանաբնակ թղթակիցները հրատարակել են պարբերականի սեփական, «անկախ» տարբերակը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հեռացրել են թերթի անգլալեզու տարբերակի գլխավոր խմբագրին և սառեցրել թերթի անգլերեն կայքը: Հաջորդ իսկ օրը Ստամբուլի «Զաման» թերթը սկսել է իշխանամետ հոդվածներ տպագրել: Գերմաներեն թերթի գլխավոր խմբագիր Սուլեյման Բագը թերթի վերջին համատեղ համարում հայտնել է, որ իրենք այսուհետ չեն համագործակցելու «Զաման» թերթի Ստամբուլի խմբագրության հետ, քանի որ այն զավթվել է իշխանությունների կողմից: Նա նշել է, որ Գերմանիայում հրատարակվող թերթն ունի 14,300 բաժանորդ: Գերմանիայում բազմաթիվ քաղաքական գործիչներ դատապարտել են Թուրքիայի իշխանությունների կողմից մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումները:
Ankakh.com
8/3/2016