Չինաստանը կկրճատի նավթամթերքի մատակարարումը Հյուսիսային Կորեա
https://parstoday.ir/hy/news/world-i72875-Չինաստանը_կկրճատի_նավթամթերքի_մատակարարումը_Հյուսիսային_Կորեա
Չինաստանն ամբողջությամբ կարգելի գործվածքի ներկրումը Հյուսիսային Կորեայից, ինչպես նաև կսահմանափակի էներգետիկ մատակարարումները երկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 06:26 Asia/Tehran
  • Չինաստանը կկրճատի նավթամթերքի մատակարարումը Հյուսիսային Կորեա

Չինաստանն ամբողջությամբ կարգելի գործվածքի ներկրումը Հյուսիսային Կորեայից, ինչպես նաև կսահմանափակի էներգետիկ մատակարարումները երկիր:

Ինչպես հաղորդում է BBC-ն, նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 1-ից: Դրանք սահմանվել են ի պատասխան Փհենյանի՝ սեպտեմբերին իրականացրած միջուկային փորձարկումներին:

Պատժամիջոցներն ընդունվել են ՄԱԿ-ի բանաձևից հետո, որի քննարկումների ժամանակ Պեկինն ու Մոսկվան ընդդիմացել են նավթամթերքների մատակարարումը Հյուսիսային Կորեա ամբողջությամբ դադարեցնելու Վաշինգտոնի առաջարկին:

Արդյունքում Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնել են կրճատել էներգետիկ ոլորտի առևտուրը:

Նախկինում Չինաստանը սահմանափակել էր ածխի մատակարարումը Հյուսիսային Կորեայից, որը նախորդ տարի Փհենյանին 1.2 մլրդ դոլարի եկամուտ էր բերել:

Tert.am