Չինաստանը կկրճատի նավթամթերքի մատակարարումը Հյուսիսային Կորեա
Չինաստանն ամբողջությամբ կարգելի գործվածքի ներկրումը Հյուսիսային Կորեայից, ինչպես նաև կսահմանափակի էներգետիկ մատակարարումները երկիր:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 1-ից: Դրանք սահմանվել են ի պատասխան Փհենյանի՝ սեպտեմբերին իրականացրած միջուկային փորձարկումներին:
Պատժամիջոցներն ընդունվել են ՄԱԿ-ի բանաձևից հետո, որի քննարկումների ժամանակ Պեկինն ու Մոսկվան ընդդիմացել են նավթամթերքների մատակարարումը Հյուսիսային Կորեա ամբողջությամբ դադարեցնելու Վաշինգտոնի առաջարկին:
Արդյունքում Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնել են կրճատել էներգետիկ ոլորտի առևտուրը:
Նախկինում Չինաստանը սահմանափակել էր ածխի մատակարարումը Հյուսիսային Կորեայից, որը նախորդ տարի Փհենյանին 1.2 մլրդ դոլարի եկամուտ էր բերել:
Tert.am