Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան խողովակաշարերի պաշտպանության համատեղ վարժանքներ են անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i73035-Վրաստանը_Ադրբեջանը_եւ_Թուրքիան_խողովակաշարերի_պաշտպանության_համատեղ_վարժանքներ_են_անցկացնում
Թբիլիսիում ընթանում են երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ETERNITY 2017 շտաբային վարժանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2017 17:12 Asia/Tehran
  • Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան խողովակաշարերի պաշտպանության համատեղ վարժանքներ են անցկացնում

Թբիլիսիում ընթանում են երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ETERNITY 2017 շտաբային վարժանքները:

Այդ մասին ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը: Թբիլիսիի Վրաստան-­ՆԱՏՕ վարժանքների եւ գնահատումների համատեղ կենտրոնում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքները ղեկավարում են երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները: Վարժանքների նպատակը բազմազգ բրիգադային շտաբի ստեղծումն Է եւ խողովակաշարերի պաշտպանության ուղղությամբ ռազմավարական համագործակցության բարելավումը: Վարժանքների սցենարը Բաքու­-Թբիլիսի­-Ջեյհան խողովակաշարի անվտանգության ապահովումն Է: ETERNITY-2017 շտաբային վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 29­-ին:

Armenpress.am