Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանը. Գուտերեշ
https://parstoday.ir/hy/news/world-i73155-Հայաստանի_և_Ադրբեջանի_նախագահների_հանդիպումը_կնպաստի_կողմերի_միջև_վստահության_մեծացմանը._Գուտերեշ
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 08:30 Asia/Tehran
  •  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանը. Գուտերեշ

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

Ինչպես հաղորդումէ «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը։ Նա աջակցում է լարվածության թուլացման և բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին։ Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Armenpress.am