Անկախության հանրաքվե Կատալոնիայում
https://parstoday.ir/hy/news/world-i73379-Անկախության_հանրաքվե_Կատալոնիայում
Կատալոնիայի տեղական իշխանությունները պատրաստվում են Իսպանիայից այդ տարածքի անկախության մասին հանրաքվե անցկացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2017 14:40 Asia/Tehran
  • Անկախության հանրաքվե Կատալոնիայում

Կատալոնիայի տեղական իշխանությունները պատրաստվում են Իսպանիայից այդ տարածքի անկախության մասին հանրաքվե անցկացնել:

Press tv հաղորդման համաձայն՝ Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչդեմոն արտակարգ նիստ է գումարել տարածքի անվտանգության հանձնաժողովի հետ, որի ընթացքւմ քննարկվել է անկախության մասին հանրաքվե անցկացնելու հարցերը: 

Կատալոնիայի տեղական իշխանությունները տեղեկացրել են, որ  ավելի քան 2000 ընտրատեղամասեր պատրաստ են տարածքի անկախության հանրաքվեն անցկացնելու համար: 

Կատալոնիայի տարածքի ներքին գործերի նախարար Խոանքոիմ Ֆրոն ասել է.«Ոստիկանության ուժերը կվերահսկեն հանրաքվեի ապահով անցկացմանը»:

Մետրոսկոպիա կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի գործողությունները բողոքի ալիք են բարձրացրել Կատալոնիայում, քանի որ հանրաքվեի ացկացմանը կողմ է կատալոնացիների մոտ 83%-ը: 

Չնայած Իսպանիայի կենտրոնական իշխանության հակառակությանը նախատեսված է հոկտեմբերի 1-ին  անցկացնել ինքնավար շրջանի անկախության հանրաքվեն: