Սի Ցզինպինը հանդիպում է ունեցել Ռեքս Թիլերսոնի հետ
Սեպտեմբեր 30, 2017 14:45 Asia/Tehran
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շաբաթ ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
Բանակցությունների ժամանակ քննարկված թեմաները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ կողմերը խոսել են Կորեական թերակղզու հարցի եւ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստանի Ժողովրդական Հնարապետություն այցի մասին:
«Ներկայումս մեր երկկողմ հարաբերություններում ամենակարեւոր իրադարձությունը Միացյալ Նահանգների նախագահի Չինաստան նոյեմբերյան այցն է»,-նշել է Ցզինպինը:
Թիլերսոնը շաբաթ է Պեկին ժամանել է եւ նախատեսում է հանդիպել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ Յան Ցզեչիի հետ:
News.am
Պիտակ