Ողջ աշխարհում կայացել է հոսեյնական աշուրայի սգո ծիսակարգը
Աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում, Լոնդոնում և Բելգրադում կայացել է հոսեյնական աշուրայի սգո ծիսակարգը:
Աշուրան շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության տարելիցի օրն է: Ամեն տարի այս օրը ողջ աշխարհի շիաները սգո հանդիսությունների են մասնակցում:
Կիրակի օրը, Մոսկվայում Իրանի դեսպանության մզկիթում, Իրանի և իսլամական տարբեր երկրների, այդ թվում` Աֆղանստանի ու Ադրբեջանի շիաների մասնակցությամբ կայացել է Իմամ Հոսեյնի նահատակությանը նվիրված սգո ծիսակարգը:
Մոսկվայի ազերիների Հոսեյնիեում, Սանկտ Պետերբուրգում, Դաղստանում և Թաթարստանի մայրաքաղաք՝ Կազանում, հազարավոր մուսուլմանների մասնակցությամբ Աշուրայի սգո միջոցառումներ են կայացել:
Կիրակի կեսօրից հետո, շիաները և իսլամի մարգարեի գերդաստանի սիրահարները խմբեր կազմելով, Լոնդոնի փողոցներում կուրծք ծեծելով, սգացել են Քարբալայի նահատակների կորուստը: