Դեսպան Սեն.«Բոլոր կողմերը դեմ են ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների վերսկսմանը»
https://parstoday.ir/hy/news/world-i73617-Դեսպան_Սեն._Բոլոր_կողմերը_դեմ_են_ՀԳՀԾ_ի_շուրջ_բանակցությունների_վերսկսմանը
Իրանում Չինաստանի դեսպանն անդրադարձել է Նյու Յորքում ԱԳ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի կայացմանը՝ նշելով.«Բոլոր կողմերն՝ այդ թվում Չինաստանը դեմ են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին բանակցությունների վերսկսմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2017 12:54 Asia/Tehran
  • Դեսպան Սեն.«Բոլոր կողմերը դեմ են ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների վերսկսմանը»

Իրանում Չինաստանի դեսպանն անդրադարձել է Նյու Յորքում ԱԳ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի կայացմանը՝ նշելով.«Բոլոր կողմերն՝ այդ թվում Չինաստանը դեմ են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին բանակցությունների վերսկսմանը»:

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 2-ին Թեհրանում Չինաստանի դեսպան Փանգ Սինն ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Միջուկային համաձայնությունն ապացուցեց, որ բանակցության միջոցով կարելի է խաղաղ քայլերով կարգավորել հարցերը: Այս համաձայնությունը ևս կարևոր դեր է ունեցել տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման գործում, ուստի պետք է պահպանել այն»:

«Թեև ԱՄՆ-ի կառավարության կողմից տարբեր կարծիքներ են հնչում, ՀԳՀԾ-ի մյուս կողմերը՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան շեշտում են, որ պետք է պահպանել միջուկային համաձայնությունը և դեմ են բանակցությունների վերսկսմանը»․ նշելով, որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պետք է անկեղծորեն հավատարիմ մնան իրենց հանձնառություններին, հավաստել է Թեհրանում Չինաստանի դեսպանը: