Շվեյցարիայում եվրոպացի դեսպանները պաշտպանել են ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i73825-Շվեյցարիայում_եվրոպացի_դեսպանները_պաշտպանել_են_ՀԳՀԾ_ն
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող Իրան-Եվրոպա Ֆորումի նիստում հինգ եվրոպական երկրների պաշտոնատարներն ընդգծել են ՀԳՀԾ-ն որպես միջազգային համաձայնություն պահպանելու և Իրանի իսլամական հանրապետության հետ համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 14:26 Asia/Tehran
  • Շվեյցարիայում եվրոպացի դեսպանները պաշտպանել են  ՀԳՀԾ-ն

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող Իրան-Եվրոպա Ֆորումի նիստում հինգ եվրոպական երկրների պաշտոնատարներն ընդգծել են ՀԳՀԾ-ն որպես միջազգային համաձայնություն պահպանելու և Իրանի իսլամական հանրապետության հետ համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանում Բրիտանիայի, Բելգիայի, Դանիայի , Լեհաստանի և Նիդերլանդների դեսպանները չորեքշաբթի օրը Ցյուրիխում Իրան-Եվրոպա ֆորումի նիստում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը համարել են միջազգային կարևոր համաձայնություն: Նրանք ընդգծել են, որ բոլոր կողմերը պետք է շարունակեն իրագործել ՀԳՀԾ-ն:

Իրանում Բրիտանիայի դեսպան Նիկոլաս Հոպտոնը Իրան-Եվրոպա Ֆորումի նիստում ասել է.«Լոնդոնը հանձնառու է մնում ՀԳՀԾ-ի  իրագործմանը և կշարունակի իր խորհրդակցությունները միջազգային գործարքի և դրա պահպանման անհրաժեշտության  վերաբերյալ»: