ԻՊ-ը կոչ է արել կանանց զենք վերցնել
https://parstoday.ir/hy/news/world-i74205-ԻՊ_ը_կոչ_է_արել_կանանց_զենք_վերցնել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կոչ է արել կանանց զենք վերցնել եւ կատարել իրենց պարտքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2017 17:31 Asia/Tehran
  • ԻՊ-ը կոչ է արել կանանց զենք վերցնել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կոչ է արել կանանց զենք վերցնել եւ կատարել իրենց պարտքը։

Այս մասին հաղորդում է բրիտանական «The Independent»-ը՝ վկայակոչելով արաբալեզու թերթերից մեկը։

«Այսօր «Իսլամական պետության» դեմ պայքարի համատեքստում, կանայք պետք է կատարեն իրենց պարտականությունները բոլոր ճակատներում՝ աջակցելով մոջահեդներին»,-ասված է հոդվածում։

ԻՊ-ում հավելել են, որ կանայք պետք է «պատրաստվեն իրենց կրոնի պաշտպանությանը»՝ զոհելով իրենց հանուն Ալլահի։

Բրիտանական պարբերականն ընդգծում է, որ ԻՊ-ը ավելի վաղ արգելում էր կանանք պայքարի դուրս գալ մարտի դաշտում։

News.am