ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը
https://parstoday.ir/hy/news/world-i74371-ԵԽԽՎ_նոր_նախագահ_է_ընտրվել_Կիպրոսի_ներկայացուցիչ_Ստելլա_Կիրիակիդեսը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2017 16:53 Asia/Tehran
  • ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, նրա օգտին քվեարկել է 132,իսկ մյուս թեկնածուի` Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի օգտին` 84 պատգամավոր: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի նախագահի պաշտոնում պաշտպանել է Կիպրոսի ներկայացուցչի թեկնածությունը: Մինչ այս ԵԽԽՎ նախագահի ընտրության երկու փուլ էր անցկացվել: Առաջին երկու փուլերում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն ստանալ` չնայած Կիպրոսի ներկայացուցիչը երկու դեպքում էլ ավելի շատ ձայներ է ստացել: Երրորդ փուլն անցկացվել է ձայների պարզ մեծամասնության սկզբունքով, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Ստելլա Կիրիակիդեսը: Նա կպաշտոնավարի մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկը: ԵԽԽՎ­ում հայաստայան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»­ի իր էջում գրել է, որ ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: «Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների, կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե Ստելլա Կիրյակիդիս 84 քվե Էմանուելիս Զինգերիս»,­ գրել է Հովհաննիսյանը:

Armenpress.am