Չինաստանը Սիշա կղզիների շրջանում նախազգուշացում է արել ամերիկյան նավին
https://parstoday.ir/hy/news/world-i74451-Չինաստանը_Սիշա_կղզիների_շրջանում_նախազգուշացում_է_արել_ամերիկյան_նավին
ԱՄՆ ՌԾՈՒ Chafee հրթիռային հածանավը առանց չինական կառավարության թույլտվության մտել էր Չինաստանի տարածքային ջրերը Սիշա կղզիների մոտակայքում՝ այսպես կոչված նավագնացության ազատություն ապահովելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 16:17 Asia/Tehran
  • Չինաստանը Սիշա կղզիների շրջանում նախազգուշացում է արել ամերիկյան նավին

ԱՄՆ ՌԾՈՒ Chafee հրթիռային հածանավը առանց չինական կառավարության թույլտվության մտել էր Չինաստանի տարածքային ջրերը Սիշա կղզիների մոտակայքում՝ այսպես կոչված նավագնացության ազատություն ապահովելու նպատակով։

Չինական կողմը անհապաղ ռազմական օդանավերն ու նավերն ուղարկել է ականակրի նույնականացման համար՝ նախազգուշացնելով ու պահանջելով լքել երկրի տարածքը, հայտնում է «Սինհուան»։

Այս տեղեկությունը հաստատել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը հերթական մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին։

Սիշա կղզիները Չինաստանի տարածքներն են։ Ամերիկյան կողմի գործողությունները խախտել են համապատասխան միջազգային նորմերն ու ՉԺՀ օրենքները, լուրջ վնաս հասցրել Չինաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգության շահերին, մեկնաբանել է չինացի դիվանագետը։

Նրա խոսքով՝ Չինաստանը վճռականորեն դեմ է հանդես գալիս նման գործողություններին ու արդեն ԱՄՆ-ին լուրջ նախազգուշացում է ներկայացրել այդ միջադեպի կապակցությամբ։ «Չինական կառավարությունը կկիրառի բոլոր անհրաժեշտ միջոցառումները պետության տարածքային ինքնիշխանությունն ու օրինական ծովային շահերը պաշտպանելու համար»,- շեշտել է Խուա Չունյինը։

News.am