Չինաստանը նոր լազերային զենք է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի համար
https://parstoday.ir/hy/news/world-i74589-Չինաստանը_նոր_լազերային_զենք_է_ստեղծել_ահաբեկչության_դեմ_պայքարի_համար
Չինաստանը նոր լազերային զենք է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի համար։ Այն ի վիճակի է խոցել մինչեւ 200 մ հեռավորության վրա գտնվող թիրախները, գրում է Global Times–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2017 13:43 Asia/Tehran
  • Չինաստանը նոր լազերային զենք է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի համար

Չինաստանը նոր լազերային զենք է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի համար։ Այն ի վիճակի է խոցել մինչեւ 200 մ հեռավորության վրա գտնվող թիրախները, գրում է Global Times–ը։

Hongfeng ընկերությունը Չինաստանի օդատիեզերական եւ արդյունաբերական գիտությունների ընկերության (CASIC)  հետ համատեղ ցուցադրել է լազերային զենքը Հուբեյ նահանգի հակաահաբեկչական վարժանքների ժամանակ։ Զորավարժությունների օրը չի նշվում։

Սպառազինությունների հավաքածուն ներառում է օպտիկական նշանառություն, սննդի շարժական աղբյուր, հեռակա կառավարում եւ լազերային ճառագայթ։

Ինժեներ Յան Աչժեի խոսքով՝ սպառազինությունների այլ տեսակների հետ համեմատած՝ նոր լազերային զենքն ավելի հստակ եւ արագ է խոցում թիրախը եւ կրակելիս չի լուսարձակում։

News.am