ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարարը
https://parstoday.ir/hy/news/world-i74609-ՅՈՒՆԵՍԿՕ_ի_գլխավոր_տնօրեն_է_ընտրվել_Ֆրանսիայի_նախկին_մշակույթի_նախարարը
Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար, քաղաքական գործիչ Օդրե Ազուլեն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2017 19:31 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարարը

Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար, քաղաքական գործիչ Օդրե Ազուլեն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:

Նրա թեկնածության օգտին ուրբաթ քվեարկել են Գործադիր խորհրդի անդամների մեծամասնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

58 երկրներից 30-ը ընտրությունների վերջին փուլի ընթացքում սատարել են Ազուլեին: Նրա մրցակիցը՝ Կատարի մշակույթի նախկին նախարար, դիվանագետ Համադ բեն Աբդելազիզ ալ Քավարին ստացել է 28 ձայն:

ՅՈՒՆԵՍԿՕ նոր գլխավոր տնօրենի հաստաումը տեղի կունենա ՄԱԿ 39-րդ գլխավոր համաժողովին, որը կանցկացվի հաջորդ ամիս:

News.am