Գերմանիան նախազգուշացրել է Ավստրիայում աջակողմյան ծայրահեղականների հզորանալու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i74898-Գերմանիան_նախազգուշացրել_է_Ավստրիայում_աջակողմյան_ծայրահեղականների_հզորանալու_վերաբերյալ
Հուսալով Ավստրիայի ապագա կառավարության հետ համագործակցության կապակցությամբ Գերմանիայի կանցլերն ասել է.«Աջակողմյան ծայրահեղականների իշխանության հասնելը այդ երկրին ուղղված մեծ մարտահրավեր է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 15:28 Asia/Tehran
  • Գերմանիան նախազգուշացրել է Ավստրիայում աջակողմյան ծայրահեղականների հզորանալու վերաբերյալ

Հուսալով Ավստրիայի ապագա կառավարության հետ համագործակցության կապակցությամբ Գերմանիայի կանցլերն ասել է.«Աջակողմյան ծայրահեղականների իշխանության հասնելը այդ երկրին ուղղված մեծ մարտահրավեր է»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, շնորհավորելով Ավստրիայի ընտրություններում Սեբաստիան Կուրցի և  աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցության հաղթանակի կապակցությամբ, Անգելա Մերկելն ասել է.«Ավստրիայի աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցության հետ կոալիցիայում այդ երկրի «Ազատություն» կուսակցության հզորացումը մեծ մարտահրավեր է համարվում Ավստրիայի ու այդ երկրի մրցակիցների համար»:

Կիրակի օրը Ավստրիայի պառլամենտական ընտրություններում հաղթել է  աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը: Կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցը կղեկավարի Ավստրիան»:

Ընտրություներում աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը վաստակել է ձայների շուրջ 31.4 տոկոսը: Երկրորդ տեղում է աջ ծայրահեղական «Ազատություն» կուսակցությունը: