ՄԱԿ. Քաղաքապետերը կարող են սովի կրճատման գործում ակտիվ դեր ունենալ
«Քաղաքապետերը կարող են և պետք է ավելի ակտիվ դեր ունենան սովի նվազեցման և սննդամթերքի կորուստների կանխման, ինչպես նաև քաղաքացիների համար հավասարակշռված և առողջ սնունդի ծրագրերի խթանման գործում»:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործադիր տնօրեն Ժոզե Գրացիան դա Սիլվան՝ դիմելով Վալենսիայում նացկացվող կոնֆերասին մասնակցող 150 քաղաքների ղեկավարներին:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նա նշել է, որ տեղական իշխանությունները կարևոր նշանակություն ունեն աղքատության վերացման, ինչպես նաև առողջ ու բալանսավորված սնունդի հանրայնացման գործում:
Նա հիշեցրել է, որ վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ այս տարի սովի մակարդակն ավելացել է: Այսօր աշխարհում 815 մլն մարդ թերսնուցված է: Դա կազմում է երկրագնդի բնակչության 11 տոկոսը: Միաժամանակ ոչ լիարժեք սնունդը հանգեցնում է բացասական այլ հետևանքների, ինչպիսիք են ճարպակալումը, սնունդում կարևոր միկրատարրեի բացակայությունը:
Դա էլ իր հերթին լուրջ մարտահրավեր է միլիոնավոր բնակիչների առողջության համար:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև սննդամթերքի՝ չհաշվարկված գնումների ու դրա հետևանքով մեծ ծավալով մնացորդների թափելու խնդրի մասին:
Կազմակերպության տվյալներով, ամեն տարի քաղաքաների աղբավայրերում հավաքվում է 1.3 մլրդ տոննա սննդամթերք: Մնացորդները թափելու հետևանքով վնասը կազմում է տարեկան 750 մլդ դոլար:
Panorama.am