ՄԱԿ-ն ընդգծել է ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմագրավելու համար համաշխարհային լուրջ վճռակամության անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Անտոնիո Գութերեշը հոկտեմբերի 24-ի՝ ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ հղած ուղերձում անդրադառնալով ժամանակակից աշխարհի դիմագրաված որոշ մարտահրավերներին, ընդգծել է. «Դրանք հաղթահարելու համար կան միջոցներ ու կարողություն և միայն կամք է հարկավոր»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ անվտանգության սպառնալիքներն, այդ թվում միջուկային զենքերը գլխավոր մարտահրավերներից է համարել և ընդգծել է այս բնագավառում մեծ առաջընթաց արձանագրելու համար տարաձայնությունների կարգավորման անհրաժեշտությունը:
«Աշխարհում մարդու իրավունքների իրագործման դեպքում խաղաղության, կայուն զարգացմամբ ու արդարության հագեցած աշխարհ ենք ունենալու»,-հայտարարել է Գութերեշը: