Հոկտեմբեր 23, 2017 16:50 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահագություն է հայտնել Մյանմայում տիրող  իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ը մտահագություն է հայտնել Մյանմայում տիրող հումանիտար իրավիճակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդել է CNN հեռուստաընկերությունը,  ՄԱԿ-ը մտահագություն է հայտնել Մյանմայում տիրող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: ՄԱԿ-ի հայտարարությամբ ՝ օգոստոսից ի վեր ավելի քան  630 հազար ռոհինգյա մուսուլմաններ, Մյանմայի հյուսիսային Ռախինից Բանգլադեշ են փախել:

ՄԱԿ-ի տվյալներով, խաղաղ բնակիչների նկատմամբ Մյանմայի բանակի վերաբերմունքը էթնիկ զտում է համարվում: Դա այն դեպքում, երբ փախստականները նույնիսկ Բանգլադեշում իրենց ապահով չեն զգում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությամբ, շուրջ 340 հազար ռոհինգյա երեխաներ, որոնք Բանգլադեշ են տարվել, գտնվում են ծանր վիճակում և ապրում են վտանգավոր պայմաններում:

Այս շաբաթվա ընթացքում, ռոհինգյա 10 հազար փախստականներ Բանգլադեշ են մեկնել, որոնցից ավելի քան հինգ հազարը երեխաներ են:

Պիտակ