ԻՊ-ը վերահսկում է Սիրիայի տարածքի 5 տոկոսից ոչ ավելին. Շոյգու
Հոկտեմբեր 24, 2017 11:42 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են իրենց վերահսկողության ներքո պահել Սիրիայի տարածքի 5 տոկոսից ոչ ավելին:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այսօր ԻՊ-ը վերահսկում է 5 տոկոսից պակասը, մինչեւ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի գործողությունն սկսելը ԻԼԻՊ-ը վերահսկում էր Սիրիայի տարածքի ավելի քան 70 տոկոսը»,- ասել է նա:
Շոյգուն նշել է, որ 2 տարում Ռուսաստանի ավիացիան ոչնչացրել է գրոհայինների 948 մարզական ճամբարներ, զինամթերք արտադրող 666 գործարաններ եւ արհեստանոցներ, ինչպես նաեւ 1,5 հազար միավոր ռազմական տեխնիկա:
News.am
Պիտակ