Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի քիմիական սպառազինության կապակցությամբ ամերիկյան բանաձևի վրա
Ռուսաստանը վետո դրեց Սիրիայում քիմիական սպառազինության մասին ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված ամերիկյան բանաձևի նախագծի վրա:
Ամերիկյան բանաձևը երկարացնում էր Սիրիայում քիմիական հարձակման հարցում դերակատար կողմերին գտնելու համար փաստահավաք համատեղ կոմիտեի գործունեության ժամկետը:
Արդեն 9-րդ անգամ Ռուսաստանն ԱԽ-ում վետոյի իրավունքից օգտվելով, կանխում է իր դաշնակից Սիրիայի դեմ բանաձևերի վավերացումը:
Ռուսաստանն այդպիսով կանխեց նախքան հինգշաբթի օրը նախատեսված զեկույցի հրապարակումը, Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի Խան Շեյխուն տարածքում «Սարին» գազի միջոցով իրականացված քիմիական հարձակման կապակցությամբ Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության և ՄԱԿ-ի փաստահավաք համատեղ կոմիտեի գործունեության ժամկետի երկարացումը:
ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Բրիտանիան Սիրիայի բանակի զորայիններին մեղադրում են 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակում իրականացնելու մեջ, սակայն Սիրիայի կառավարությունը մերժում է մեղադրանքը: Սիրիան ու Ռուսաստանը Խան Շեյխունի դեպքը սիրիացի զինված ընդդիմության ու նրանց պաշտպանների սադրանքն են համարում: