Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի քիմիական սպառազինության կապակցությամբ ամերիկյան բանաձևի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i75226-Ռուսաստանը_վետո_դրեց_Սիրիայի_քիմիական_սպառազինության_կապակցությամբ_ամերիկյան_բանաձևի_վրա
Ռուսաստանը վետո դրեց Սիրիայում քիմիական սպառազինության մասին ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված ամերիկյան բանաձևի նախագծի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2017 04:08 Asia/Tehran
  • Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի քիմիական սպառազինության կապակցությամբ ամերիկյան բանաձևի վրա

Ռուսաստանը վետո դրեց Սիրիայում քիմիական սպառազինության մասին ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված ամերիկյան բանաձևի նախագծի վրա:

Ամերիկյան բանաձևը երկարացնում էր Սիրիայում քիմիական հարձակման հարցում դերակատար կողմերին գտնելու համար փաստահավաք համատեղ կոմիտեի գործունեության ժամկետը:

Արդեն 9-րդ անգամ Ռուսաստանն ԱԽ-ում վետոյի իրավունքից օգտվելով, կանխում է իր դաշնակից Սիրիայի դեմ բանաձևերի վավերացումը:

Ռուսաստանն այդպիսով կանխեց  նախքան հինգշաբթի օրը նախատեսված զեկույցի հրապարակումը, Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի  Խան Շեյխուն տարածքում «Սարին» գազի միջոցով իրականացված քիմիական հարձակման կապակցությամբ Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության և ՄԱԿ-ի փաստահավաք համատեղ կոմիտեի գործունեության ժամկետի երկարացումը:

ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Բրիտանիան Սիրիայի բանակի զորայիններին մեղադրում են 2017 թվականի ապրիլի 4-ին  Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակում իրականացնելու մեջ, սակայն Սիրիայի կառավարությունը   մերժում  է մեղադրանքը: Սիրիան ու Ռուսաստանը  Խան Շեյխունի դեպքը սիրիացի զինված ընդդիմության ու նրանց պաշտպանների սադրանքն են համարում: