Պուտին.«Ազատագրվել է Սիրիայի տարածքի 90 տոկոսը»
https://parstoday.ir/hy/news/world-i75318-Պուտին._Ազատագրվել_է_Սիրիայի_տարածքի_90_տոկոսը
ՌԴ նախագահն ասել է, որ ԻԼԻՊ-ից ազատագրվել է Սիրիայի տարածքի 90 տոկոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2017 14:21 Asia/Tehran
  • Պուտին.«Ազատագրվել է Սիրիայի տարածքի 90 տոկոսը»

ՌԴ նախագահն ասել է, որ ԻԼԻՊ-ից ազատագրվել է Սիրիայի տարածքի 90 տոկոսը:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Ռուսաստանի դատախազների հետ  հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.-«Ներկայումս Սիրիայի  ավելի քան 90 տոկոսն ազատագրվել է ԻԼԻՊ-ից  և ռուսական զորքը հակահաբեկչական պայքարում աջակցում է Սիրիայի բանակին »:

Պուտինը հավելել է.-«Լավ զինված ահաբեկիչների դեմ պայքարում արձանագրված հաջողությունները վկայում են Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի բարձր կարողությունների մասին»:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շույգուն  ավելի վաղ ասել էր, որ ներկայումս Սիրիայի տարածքի միայն 5 տոկոսն է գտնվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերահսկողության տակ: 

Վերջին ամիսներին Սիրիայի բանակի ուժերը Ռուսաստանի զորայինների օգնությամբ մեծ հարվածներ են հասցրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիրքերին: