Առաջիկայում Էրդողանն Աթենք կայցելի
https://parstoday.ir/hy/news/world-i75325-Առաջիկայում_Էրդողանն_Աթենք_կայցելի
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը հոկտեմբերի 24-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հունաստան, այցը կկայանա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2017 15:41 Asia/Tehran
  • Առաջիկայում Էրդողանն Աթենք կայցելի

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը հոկտեմբերի 24-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հունաստան, այցը կկայանա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։

Այս մասին Կոտզիասը հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք պայմանավորվել ենք, որ Թուրքիայի նախագահը Հունաստան կայցելի։ Ես հանդիպմանը հրավեր եմ փոխանցել, և Էրդողանն այն ընդունել է։ Աթենքում բանակցություններ կանցկացվեն նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։ Հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ»,-ասել է Կոտզիասը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ կան քաղաքական խնդիրներ, որոնց Անկարան արձագանքում է նևրոտիկ կերպով, սակայն այդ խնդիրները պետք է լուծել։

«Աստված, կամ Ալլահը սահմանել է, որ մեր երկու երկրները հարևաններ լինեն։ Մենք տարբեր կարծիքներ ունենք բազմաթիվ հարցերով, սակայն մենք պետք է տեսակետներ փոխանակենք։ Մենք բացում ենք քննարկման ուղիները»,-ասել է նախարարը։

Հունաստանի արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ ինքը քննարկել է քրիստոնյա բնակչության և կրոնական կրթության խնդիրները։

1in.am