Ռուսաստան. «Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ ՄԱԿ-ի զեկույցն անհիմն է»
https://parstoday.ir/hy/news/world-i75353-Ռուսաստան._Սիրիայում_քիմիական_հարձակման_կապակցությամբ_ՄԱԿ_ի_զեկույցն_անհիմն_է
Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության տարածումն արգելող կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեի զեկույցն անհիմն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2017 13:04 Asia/Tehran
  • Ռուսաստան. «Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ ՄԱԿ-ի զեկույցն անհիմն է»

Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության տարածումն արգելող կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեի զեկույցն անհիմն է:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման՝ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ուրբաթ օրը հայտարարել է, որ զեկույցին հպանցիկ հայացք նետելով անգամ լիովին պարզ է դառնում, որ այդտեղ բազմաթիվ հակասական ու իրականությանը չհամապատասխանող կետեր կան:

«Այս զեկույցում որպես ապացույց են ներկայացված մի քանի ականատեսների վկայությունները, որոնց խոսքերի ճշմարտացիությունը կասկածելի է»,-հայտարարել է Ռյաբկովը:

Ռուսաստանն անցած երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո դրեց Սիրիայում քիմիական դեպքերի մասին փաստահավաք կոմիտեի առաքելության ժամկետի երկարացումը պահանջող բանաձևի վրա:

ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեն հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարեց, որ Խան Շեյխունի դեպքի հեղինակը Սիրիայի կառավարությունն է:

Այս կասկածելի դեպքը տեղի ունեցավ 2017 թվականի ապրիլի 4-ին, որից հետո արևմտյան ԶԼՄ-ներն ու պաշտոնատարներն առանց ժամանակ կորցնելու և ապացույցներ ներկայացնելու, Սիրիայի կառավարությանը մեղադրեցին հարձակման մեջ: Դամասկոսը մերժեց այդ կապակցությամբ  բոլոր մեղադրանքները