Ռուսաստան. ԱՄՆ-ն փորձում է շահարկել Խան Շեյխունի դեպքը
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրությամբ հայտարարել է. «ԱՄՆ-ն փորձում է շահարկել Խան Շեյխունի դեպքի կապակցությամբ ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեի թշնամական զեկույցը»:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը քննադատել է Խան Շեյխունի դեպքի կապակցությամբ Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության հետաքննության ընթացակարգը, հայտարարելով. «Այս միջազգային կազմակերպությունն իր հետաքննության ընթացքում ոտնահարել է Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության անդամ համարվող Սիրիայի իրավունքները»:
Սիրիայի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը հաղորդագրությամբ ընդգծել է. «Այս զեկույցը ծառայում է Դամասկոսի վրա առավել ճնշումներ գործադրելու համար ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հրահանգների գործադրմանը»:
ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեն հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարեց, որ Խան Շեյխունի դեպքի հեղինակը Սիրիայի կառավարությունն է:
Ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային Խան Շեյխունում իրականացված քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ:
Այս կասկածելի դեպքից հետո ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկիչներին պաշտպանող արևմտյան-արաբական առանցքը մեծ ջանք է գործադրել, որպեսզի այդ դեպքի պատասխանատու ներկայացնի Սիրիայի կառավարությանը: Դամասկոսի մերժում է այս կապակցությամբ մեղադրանքները: