Բացահայտվել է Ֆիդել Կաստրոյին սպանելու ԱՄՆ-ի ծրագիրը
Կուբայում տեղյակ աղբյուրներ հայտարարել են, որ հրապարակվել են այդ երկրի նախկին առաջնորդին սպանելու ԱՄՆ-ի ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը:
«Եվրորոնյուզ»-ի շաբաթ օրվա հաղորդման համաձայն՝ Կուբայում տեղյակ աղբյուրներ հայտարարել են, որ այդ կապակցությամբ մանրամասնությունները դեռ բացահայտված չեն, այդուհանդերձ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու դեմ մահափորձի փաստերը վկայում են, որ այդ երկրի կառավարությունը շուրջ 600 անգամ փորձել է սպանել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, սակայն ձախողել է:
Այդ փաստաթղթերի համաձայն, Ֆիդել Կաստրոյի դեմ մահափորձ իրականացնելու ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչություն՝ CIA-ի դավադիր քայլերի շարանում կարելի է հիշատակել Կաստրոյին թունավորելը կամ նրան պայթյունի միջոցով սպանելը:
Համաձայն այս հաղորդման, Ֆիդել Կաստրոյին սպանելու CIA-ի քայլերի մասին փաստաթղթերը բաղկացած են 83 էջից:
2016 թվականի նոյեմբերի 25-ին 90 տարեկան հասակում վախճանված Ֆիդել Կաստրոն ԱՄՆ-ի կայսերապաշտության դեմ պայքարի բնագավառում Լատինական Ամերիկայի ամենահայտնի դեմքերից է համարվում: