Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 23 մարդու
https://parstoday.ir/hy/news/world-i75438-Սոմալիի_մայրաքաղաքում_ահաբեկչության_հետեւանքով_զոհերի_թիվը_հասել_է_մինչեւ_23_մարդու
Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 23 մարդու, 30-ից ավելին վնասվածքներ է ստացել, հայտնում է AP-ն:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 09:15 Asia/Tehran
  • Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 23 մարդու

Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 23 մարդու, 30-ից ավելին վնասվածքներ է ստացել, հայտնում է AP-ն:

Նախօրեին Մոգադիշոյում մահապարտ ահաբեկիչը բեռնատարով ինքնապայթեցում է կատարել հայտնի հյուրանոցի մոտ: Մի քանի գրոհայիններ հարձակվել են հյուրանոցի վրա՝ փոխհրաձգություն սկսելով անվտանգության ուժերի հետ: Դրանից զատ, եւս մեկ ահաբեկիչ պայթեցրել է մահապարտի գոտի:

Անվտանգության ուժերին հաջողվել է հյուրանոցից 30 մարդու տարհանել, որոնց թվում է եղել տեղական նախարար: Փոխհրաձգությունը շարունակվել է կիրակի լույս գիշեր: 5 հարձակվողներից 3-ը սպանվել են:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Աշ Շաբաբը:

News.am