Հոկտեմբեր 31, 2017 07:31 Asia/Tehran
  • Լավրովն ու Զարիֆը Սիրիայի զարգացումների հարցով հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցի մասին, որի առանցքում է եղել Սիրիայում տիրող իրավիճակը:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Լավրովը Աստանայի բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հետագա քայլերի շուրջ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային խորհրդակցություն է կատարել:

Լավրովը Սիրիայի վերջին զարգացումների հարցով երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Մինչ այսօր Սիրիայի կառավարության, համապարփակ հրադադարի համաձայնագիրը ընդունած զինված ընդդիմության և Սիրիայում խաղաղության երաշխավորներ՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ, վեց շրջան բանակցություններ են կայացել Աստանայում:

Աստանայի բանակցությունների 7-րդ շրջանը մեկնարկեց երեկ և շարունակվելու է այսօր:

Բանակցությունների գլխավոր ձեռքբերումը եղել է Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծումը:

Բանակցությունները, որոնց նպատակն է Սիրիայում խաղաղության հաստատումը, կայացել են ԻԻՀ-ի նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ:

 

Պիտակ