ՄԱԿ-ը հորդորել է ԱՄՆ-ին հանել Կուբայի դեմ գործող էմբարգոն
Նոյեմբեր 02, 2017 09:49 Asia/Tehran
ՄԱԿ գլխավոր ասամբլեան Կուբայի դեմ ԱՄՆ-ի տնտեսական էմբարգոին վերջ դնելու բանաձև է ընդունել, փոխանցում է Reuters-ը: Գրում է News.am-ը:
Բանաձևում, որը պարտադիր ուժ չունի, ընդգրկված է կոչ ԱՄՆ-ին՝ հնարավորինս շուտ հանել Կուբայի դեմ էմբարգոն: Միայն ԱՄՆ Կոնգրեսը կարող է է հանել էմբարգոն, որն ուժի մեջ էր մտել ավելի քան 50 տարի առաջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Հավանան պատասխանատվություն է կրում մի շարք ենթադրյալ միջադեպերի համար, որոնք Վաշինգթոնի կարծիքով վնաս էին պատճառել 24 ամերիկացի դիվանագետի: Կուբայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ «ակուստիկ գրոհների» մասին խոսակցությունները «գիտական ֆանտաստիկա են»:
lratvakan.am/
Պիտակ