Լավրով. Սիրիայում քիմիական սպառազինության քննիչների աշխատանքը չպետք է քաղաքականացվի
https://parstoday.ir/hy/news/world-i75630-Լավրով._Սիրիայում_քիմիական_սպառազինության_քննիչների_աշխատանքը_չպետք_է_քաղաքականացվի
Հինգշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիայում քիմիական սպառազինության քննիչների աշխատանքի քաղաքականցվելն անընդունելի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2017 04:05 Asia/Tehran
  • Լավրով. Սիրիայում քիմիական սպառազինության քննիչների աշխատանքը չպետք է  քաղաքականացվի

Հինգշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիայում քիմիական սպառազինության քննիչների աշխատանքի քաղաքականցվելն անընդունելի է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն`Սերգեյ Լավրովն այս հեռախոսազրույցի ժամանակ  նշելէ, որ պետք է հզորացնել Սիրիայում քաղաքական լուծման հանգելու կապակցությամբ միջազգային հովանավորությունն ու այդ երկրի ազգային ինքնիշխանության հանդեպ հարգանքը: Նա հավելել է. «Սիրիայում քիմիական սպառազինության օգտագործման կապակցությամբ հետաքննություններին չպետք է  քաղաքական երանգ տրվի»:

Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ կոմիտեն,  հոկտեմբերի 19-ին հրապարակված զեկույցում 2017 թվականի ապրիլի 4-ին  Խան Շեյխունի տարածքում Սարին  գազի օգտագործման հարցում պատասխանատու է ճանաչել Սիրիայի կառավարությանը:

Սիրիայի ԱԳ նախարարությունը մերժելով Սիրիայի հյուիս-արևմտյան Իդլիբ նահանգի  Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակման մասին Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ կոմիտեի զեկույցը, հայտարարեց. «Նման զեկույցները նպատակ ունեն խստացնել Սիրիայի իշխանությունների դեմ ճնշումները»:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը համատեղ կոմիտեի զեկույցի հրապարակումից հետո հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի տեղեկություններ, որոնք ապացուցում են, թե ապրիլի 4-ին  Խան Շեյխունում Սարին թունավոր գազ պարունակող ռումբը պայթեցրել են ահաբեկիչները: