Ռուս դիվանագետ .«Սիրիան մոտեցել է ահաբեկիչներից ձերբազատմանը»
https://parstoday.ir/hy/news/world-i75673-Ռուս_դիվանագետ_._Սիրիան_մոտեցել_է_ահաբեկիչներից_ձերբազատմանը
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահն ասել է .«Վստահությամբ կարելի է կանխատեսել Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2017 08:59 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետ .«Սիրիան մոտեցել է ահաբեկիչներից ձերբազատմանը»

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահն ասել է .«Վստահությամբ կարելի է կանխատեսել Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները»:

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր  Բոնդարևն ասել է.«ՌԴ ԶՈՒ-ն շարունակում է Ռաքքայի ազատագրումից հետո սկսված առաքելության վերջնական փուլը: Այսօր Սիրիայի տարածքի միայն հինգ տոկոսն է ահաբեկիչների ձեռքում»:

«Միջազգային հանրությունը պետք է միանա՝ հանուն ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի : Դա համարվում է քաղաքական ու հասարական մի երևույթ և 21-րդ դարի միջազգային անվտանգությանն ուղղված գլխավոր սպառալիք».ասել է Բոնդարևը:

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերովհանձնաժողովի նախագահի խոսքերով, երբ վերջնակետին է մոտենում Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի ոչնչացման օպերացիան, ԱՄՆ-ի դաշնակիցները փորձում են իրենց մարդկանց համար նահանջի ելք գտնել: Իսկ ամենանպատակահարմար երկիրն Աֆղանստանն է»: