Թրամփը երկօրյա այցով Հարավային Կորեա է ժամանել
https://parstoday.ir/hy/news/world-i75788-Թրամփը_երկօրյա_այցով_Հարավային_Կորեա_է_ժամանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեայի Փհյոնտեկ քաղաքի Օսան ավիաբազա, այստեղից ուղեւորվել է նույն քաղաքում գտնվող Քեմփ Հեմֆրիզ ռազմաբազա, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 08:46 Asia/Tehran
  • Թրամփը երկօրյա այցով Հարավային Կորեա է ժամանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեայի Փհյոնտեկ քաղաքի Օսան ավիաբազա, այստեղից ուղեւորվել է նույն քաղաքում գտնվող Քեմփ Հեմֆրիզ ռազմաբազա, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:

Փհյոնտեկում նրան դիմավորել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ում այցը ռազմաբազա նախապես չէր ներկայացվել եւ գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը:

Երկու երկրների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ հարավկորեացի նախագահն իր ամերիկյան հյուրին դիմավորում է Հարավային Կորեայի պաշտանական նստավայր Երկնագույն պալատի սահմաններից դուրս: Քեմփ Հեմֆրիզ ռազմաբազայում Թրամփն ու Մունը կճաշեն 2 երկրների զինծառայողների հետ, ինչպես նա կլսեն թերակղզու ներկայիս իրավիճակի մասին զեկույց:

Օրվա երկրորդ կեսին նախատեսված է 2 առաջնորդների պաշտոնական հանդիպումը եւ մեկժամյա զբոսանքը: Այնուհետեւ տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս: Օրը կավարտեն համատեղ ընթրիքով:

orer.news/