ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է Սիրիայում հակաահաբեկչական պայքարի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i75810-ՌԴ_ԱԳ_նախարարը_կարևորել_է_Սիրիայում_հակաահաբեկչական_պայքարի_անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարարը շեշետել է.«Սիրիայում հակաահաբեկչական պայքարը մոտենում է իր ավարտին ու շուտով մեկնարկելու են սիրիական բանակցությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 13:38 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է Սիրիայում հակաահաբեկչական պայքարի անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳ նախարարը շեշետել է.«Սիրիայում հակաահաբեկչական պայքարը մոտենում է իր ավարտին ու շուտով մեկնարկելու են սիրիական բանակցությունները»:

Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Այդ համատեքստում Սիրիայի ժողովրդական խորհուրդը նախպատրաստական աշխատանքներ է տանում: Բանակցությունների օրակարգն ու անցկացման ժամկետը կճշտվեն Աստանայի խաղաղության բանակցության գործըկերներ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համատեղ խորհրդակցության արդյունքում»:

«Սիրիայի ընդդմադիրները դրական են մոտենում համաժողովի անցկացնամը, սակայն Սիրիայից դուրս գտնվող մի շարք հոսանքներ ընդդիմանում են»,- հավելել է նա:

Լավրովն ասել է.«Սիրիայում ժողովրդական կոնգրեսի համակարգման հարցում Ստեֆան Դի Միստուրան սերտ կապեր ունի ՌԴ-ի հետ և այդ կոնգրեսին մասնկացելու համար Մոսկվան տեղեկացնելու է ԱՄՆ-ին ու Եվրոպային»:

Նա նույնպես տեղեկացրել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժերի միջև շփումների ձևավորման մասին: