Թրամփն առաջին պետական այցով ժամանել է Չինաստան
https://parstoday.ir/hy/news/world-i75850-Թրամփն_առաջին_պետական_այցով_ժամանել_է_Չինաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի ուղեկցությամբ չորեքշաբթի եռօրյա պետական այցով Չինաստան է ժամանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 09:02 Asia/Tehran
  • Թրամփն առաջին պետական այցով ժամանել է Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի ուղեկցությամբ չորեքշաբթի եռօրյա պետական այցով Չինաստան է ժամանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ նախագահի օդանավը վայրէջք է կատարել Պեկինի միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է պատվո պահակախումբը:

Աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը չորեքշաբթի ճաշից հետո կայցելի «Արգելված քաղաք, նախատեսված է  նաեւ 2 երկրների առաջնորդների համատեղ ընթրիք:

Պաշտոնական ծրագրի հիմնական մասը նախատեսված է հինգշաբթի: Դրա գլխավոր կետն, անկասկած, կլինի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը: Դրանից զատ, ծրագրված են մի շարք միջոցառումներ, որոնց ընացքում  կողմերը կքննարկեն թեմաների լայն շրջանակ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրից մինչեւ երկկողմանի առեւտուր:

News.am