Ռուսաստանը հերքել է Խան Շեյխունի դեպքի հետ կապված զեկույցը
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է.«Խան Շեյխունի դեպքի կապակցությամբ զեկույցի հիմքում ընկած է ահաբեկիչներից ստացած տեղեկությունը»:
ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Վլադիմիր Սաֆրոնովը հայտարարել է.«ՄԱԿ-ի և քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ կոմիտեի զեկույցում բազմաթիվ հակասություններ կան»:
Ռուս դիվանագետն ԱԽ-ի նիստում ասել է .«Համատեղ կոմիտեի ներկայացրած զեկույցը չպետք է լինի հավանականությունների ու եզրակացությունների հիմքը»:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին ասել է.«Ալ-Նոսրա ճակատն է այդ անհիմն զեկույցը պատրաստել և Թուրքիայի համար ուղարկել»:
ԱՄՆ-ի ղեկավարած ահաբեկիչներին աջակցող կողմը մեծ ջանքեր է գործադրում Խան Շեյխունի դեպքը Սիրիայի կառավարությանը վերագրելու համար: Դա մեղադրանք է , որը բազմիցս հերքվել է Դամասկոսի կառավարության կողմից: